Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանին
Աշխարհ
Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանին՝ Գյուլիստան շրջանում։
Ռոյթերսի տվյալներով՝ Պակիստանի անվտանգության ուժերը մարտում չեզոքացրել են մի քանի աֆղան զինյալների։ Միջադեպը հանգեցրել է լարվածության նոր սրման Պակիստան-Աֆղանստան սահմանին։
Սեպտեմբերի 23-ին Պակիստանը հայտնել է աֆղանական անօդաչու թռչող սարքերի իր օդային տարածք ներխուժման մասին, ինչը Իսլամաբադը համարել է «ինքնիշխանության խախտում» և «ագրեսիայի ակտ»։ Ի պատասխան՝ Պակիստանի ռազմաօդային ուժերը ճշգրիտ օդային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել աֆղանական 10 օբյեկտների, որոնք օգտագործվում էին այդ անօդաչու թռչող սարքերի արձակման և պահպանման համար։
Պակիստանի հաղորդագրությունների համաձայն՝ հարձակումների հետևանքով սպանվել է 28 ահաբեկիչ։ Քաբուլը հայտնել է երեք քաղաքացիական անձանց մահվան մասին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը