Euractiv. ԵՄ 12 երկիր դեմ է Ֆրանսիայի կողմից պաշտպանական ծրագրերի իրականացմանը
Աշխարհ
ԵՄ տասներկու անդամ պետություններ դեմ են արտահայտվել Ֆրանսիայի առաջարկին՝ սահմանափակել ԵՄ-ի ապագա պաշտպանական ծրագրերին ոչ անդամ երկրների մասնակցությունը, հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով աշխատանքային փաստաթղթին։
Ստորագրողները կողմ են արտահայտվել ԵՄ պաշտպանական նախագծերում երրորդ կողմերի մասնակցության հնարավորության պահպանմանը: Նրանք կարծում են, որ սա կարող է բարելավել ֆինանսավորման արդյունավետությունը և ամրապնդել մատակարարման շղթաները:
«Մենք պետք է սերտորեն համագործակցենք՝ մեր պաշտպանական պատրաստվածությունն ապահովելու համար, մասնավորապես՝ մեր ռազմական տեխնիկայի փոխգործունակությունը և ստանդարտացումը», - ասվում է Գերմանիայի, Ավստրիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի, Շվեդիայի և Սլովենիայի կողմից ստորագրված փաստաթղթում։
Համաձայնությունը վերաբերում է Եվրոպական մրցունակության հիմնադրամի (ECF) օգտագործմանը ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի իրականացման գործում:
2 տրիլիոն եվրո բյուջեի նախագծով առաջարկվում է այս հիմնադրամի վրա ծախսել ավելի քան 409 միլիարդ եվրո, այդ թվում՝ 175 միլիարդ եվրո «Հորիզոն» հետազոտական և նորարարական ծրագրի, իսկ 130 միլիարդ եվրո՝ պաշտպանության և տիեզերքի վրա:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը