Մոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել
Աշխարհ
Մոսկվայի ուղղությամբ առավոտյան 7 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը:
Նրա տվյալներով՝ օրվա սկզբից Մոսկվայի ուղղությամբ ընդհանուր առմամբ խոցվել է 17 անօդաչու։
Սոբյանինը չի հստակեցրել, թե որ շրջաններում են խոցվել ԱԹՍ-ները։ Նրա խոսքով՝ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Միաժամանակ Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններն աշխատում են սահմանափակ ռեժիմով։ Ռոսավիացիայից հայտնել են, որ օդանավակայանները չվերթներ են ընդունում և իրականացնում «համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը