Ղազախստանում ուսումնավարժական վարժանքների ժամանակ զոհված բոլոր նավաստիների մարմինները հայտնաբերվել են
Աշխարհ
Ղազախստանում հայտնաբերվել են Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ խեղդված վերջին երկու նավաստիների մարմինները, որի արդյունքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի, հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մոտավորապես ժամը 9:15-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 7:15-ին), որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նախկինում անհետ կորած երկու զինծառայողների՝ սերժանտ Մանսուր Գումարովի և նավաստի Միրաս Տուրդիբեկուլիի մարմինները», - ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կասպից ծովի ափին գտնվող Մանգիստաու շրջանում զորավարժությունների ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով 17 նավաստիներ են քշվել ծով։
Նրանցից 14-ը մահացել են, իսկ երեքը փրկվել են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը