ՌԴ քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ անձնական մեքենաներով մեկնել Չինաստան
Ռուսաստան
Ռուսաստանն ու Չինաստանը քննարկում են երկու երկրների քաղաքացիների՝ անձնական ավտոմեքենաներով փոխադարձ ուղևորությունների կազմակերպման հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի ներդրումից հետո նման ուղևորությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում։ Այժմ Ռուսաստանի և Չինաստանի համապատասխան գերատեսչությունները քննարկում են դրա համար անհրաժեշտ իրավական հիմքի ձևավորումը։
Ռուդենկոն նշել է նաև, որ Մոսկվան և Պեկինը շահագրգռված են տրանսպորտային և լոգիստիկ անխափան երթուղիների ստեղծմամբ, ինչը պետք է նպաստի նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանը։
Ավելի վաղ Ռուսաստանում չէին բացառել, որ 2027 թվականից հետո Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է դառնալ անժամկետ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը