Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարից
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավորները հանդես են եկել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության, ինչպես նաև Կիևին ռազմական անվտանգության երաշխիքներ տրամադրելու դեմ։ Այս մասին նշվում է Բունդեսթագի հաղորդագրությունում։
Խորհրդարանում առաջին անգամ քննարկվել է AfD-ի ներկայացրած՝ «Ո՛չ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին և ո՛չ ռազմական աջակցության երաշխիքներին» առաջարկը։ 20 րոպե տևած քննարկումից հետո այն ուղարկվել է համապատասխան հանձնաժողովներ՝ հետագա քննարկման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունում դժգոհություն է առաջացել Ուկրաինայում բարեփոխումների դանդաղ ընթացքի կապակցությամբ, որոնց իրականացումից կախված է ֆինանսական աջակցության տրամադրումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևին կոչ էր արել արագացնել բարեփոխումները՝ ֆինանսավորման տրամադրումը շարունակելու համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը