Ռուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը։
Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Նշվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ռուբինյանն ու Էսկյուդիեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը