Մեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությանը։
Ավելի վաղ Սիկորսկին, խոսելով Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մասին, հայտարարել էր, որ Լեհաստանը Ռուսաստանի դեմ պատերազմել է դեռևս Միացյալ Նահանգների ստեղծումից առաջ և հարձակման դեպքում չի հանձնվի։
Մեդվեդևը նշել է, որ այդ պնդումը «մասամբ ճիշտ է», սակայն, իր ձևակերպմամբ, Սիկորսկին մոռացել է ավելացնել՝ «և ամեն անգամ պարտվել ենք»։ Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի և Լեհաստանի միջև պատմական հակամարտություններին՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ իր գնահատականը։
Մեդվեդևը նաև քննադատել է Սիկորսկուն՝ կասկածի տակ դնելով պատմական իրադարձությունների վերաբերյալ նրա մեկնաբանությունները։ Լեհաստանի ԱԳ նախարարը վերջին օրերին հայտարարել է, որ Վարշավան պետք է պատրաստ լինի հնարավոր սպառնալիքների՝ միաժամանակ ընդգծելով ՆԱՏՕ-ի զսպման կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը