Հայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններին
Ռուսաստան
Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններին՝ ուկրաինական զորքերի ստորաբաժանումների միջև կապը խաթարելու և արհեստական բանականության համակարգերի աշխատանքը դժվարացնելու նպատակով։ Նման տեսակետ է հայտնել պահեստազորի առաջին կարգի կապիտան, ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը, փոխանցում է MK.RU-ն։
«Մարտական գործողությունների ժամանակ կապի կորուստը հավասարազոր է պարտության։ Մենք հայտնաբերել ենք հակառակորդի թույլ կետը, ուստի նման հարվածներ կհասցվեն նաև այլ խոշոր քաղաքներում՝ ոչ միայն Կիևում, այլև Խարկովում, Դնեպրոպետրովսկում և Արևմտյան Ուկրաինայի տարածքում», — հայտարարել է Դանդիկինը։
Փորձագետի պնդմամբ՝ նման հարվածների հետևանքները շուտով կարող են անդրադառնալ նաև ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ կապի բացակայությունը կարող է հանգեցնել զորքերի գործողությունների ապակազմակերպման և կառավարման խաթարման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ուժերը հարված են հասցրել Կիևում գտնվող New-Telco տվյալների մշակման կենտրոնին, որը ներկայացվում է որպես Ուկրաինայի զինված ուժերի ինտերնետային տրաֆիկի փոխանակման կարևոր օբյեկտ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը