Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնին
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի սիրելին՝ ոսկերչական զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնը, նրա հետ մասնակցել է Իսպանիայում անցկացվող Սան Սեբաստիանի կինոփառատոնին։ Զույգի լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
33-ամյա Ինես դե Ռամոնը 62-ամյա դերասանի հետ ներկա է եղել «Գազանի սիրտը» ֆիլմի պրեմիերային։ Կարմիր գորգի համար նա ընտրել է բեժ աստառով թափանցիկ զգեստ՝ կանաչ ժանյակային դետալներով և բարակ ուսագոտիներով։
Բրեդ Փիթը միջոցառմանը ներկայացել է սև կոստյումով, ժիլետով և սպիտակ վերնաշապիկով։ Դերասանն իր կերպարը լրացրել է կաշվե կոշիկներով, փողկապով և թափանցիկ ապակիներով «ավիատոր» ոճի ակնոցներով։
2023 թվականի սեպտեմբերին Ինես դե Ռամոնի ոճը համեմատել էին Բրեդ Փիթի նախկին կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ոճի հետ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան