«Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ը
Ժամանց
«Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին ամբողջությամբ էլեկտրական մեքենան՝ «Torcal» SUV-ն, որը նախատեսվում է շուկա դուրս բերել 2028 թվականին։ Բրիտանական ավտոարտադրողից առաջին էլեկտրական մոդելի ստեղծման համար պահանջվել է 107 տարի։
Ավելի քան 4.9 մետր երկարությամբ SUV-ը կներկայացվի երկու տարբերակով՝ «Torcal» և ավելի սպորտային «Torcal S»։ Բազային տարբերակը զարգացնում է 810 ձիաուժ, իսկ «Torcal S»-ը՝ 876 ձիաուժ։ Վերջինս 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.8 վայրկյանում։
Մեքենան համալրված է 108 կՎտժ հզորությամբ մարտկոցով և 800 վոլտանոց էլեկտրական համակարգով։ «Bentley»-ի նախնական գնահատմամբ՝ մեկ լիցքավորմամբ «Torcal»-ը կկարողանա անցնել շուրջ 515 կմ։ 400 կՎտ հզորությամբ լիցքավորիչի միջոցով մարտկոցը 10%-ից մինչև 80% լիցքավորելու համար կպահանջվի մոտ 16 րոպե։
Միաժամանակ «Torcal»-ի վաճառքը ԱՄՆ-ում նախատեսվում է սկսել արդեն 2027 թվականի սկզբին։ Մեքենայի վերջնական գինը դեռ չի հայտարարվել, սակայն ընկերության նախնական գնահատմամբ՝ այն պետք է ավելի մատչելի լինի «Bentayga»-ից, որի գինը ներկայում սկսվում է մոտ 230 հազար դոլարից։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը