Նեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում և կհասնի առավելագույն պայծառության
Գիտություն և Մշակույթ
Նեպտունը սեպտեմբերի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ին, կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի պլանետարիումի գիտական տնօրեն Ֆաինա Ռուբլյովան։
Նրա խոսքով՝ հենց այդ պահին Նեպտունը կհասնի իր առավելագույն պայծառությանը։ Մոլորակը կգտնվի Ձկներ համաստեղությունում և գիշերվա մեծ մասը կլինի հորիզոնից վեր։
Նեպտունը հնարավոր կլինի դիտել նաև հակադիր դիրքի պահից մի քանի շաբաթ առաջ և հետո։ Դիտման պայմանները կախված կլինեն եղանակից և Լուսնի փուլից։ Լիալուսնի ժամանակ պայմաններն ավելի անբարենպաստ կլինեն, քանի որ Լուսնի լույսը կպայծառացնի գիշերային երկինքը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը