Գիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրը
Գիտություն և Մշակույթ
Դինոզավրերի ժամանակաշրջանից ի վեր Երկրի վրա օրվա տևողությունն ավելացել է մոտ երկու ժամով։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռոսստանդարտի Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի՝ Երկրի պտույտի պարամետրերի որոշման բաժնի ղեկավար Սերգեյ Պասինոկը։
Գիտնականի խոսքով՝ հարյուրավոր միլիոնավոր տարիների կտրվածքով Երկրի վրա օրվա տևողությունն աստիճանաբար, սակայն ոչ հավասարաչափ ավելացել է։ Դինոզավրերի ժամանակաշրջանում մեկ օրը տևել է մոտ 22 ժամ՝ ներկայիս մոտ 24 ժամի փոխարեն։
Պասինոկը նշել է, որ Երկրի պտույտի արագությունը մշտապես փոփոխվում է և կախված է բազմաթիվ գործոններից։ Ընդ որում՝ միլիոնավոր տարիների ընդհանուր միտմանը հակառակ, վերջին շուրջ 70 տարում Երկրի պտույտն արագացել է, ինչի հետևանքով օրվա տևողությունը փոքր-ինչ կրճատվել է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը