Հայտնի է դարձել ՌԴ Պետդումայի վերջնական կազմը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքներով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 349 պատգամավորական մանդատ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պամֆիլովայի խոսքով՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստան»-ը՝ 17, իսկ «Ռոդինա» կուսակցությունը՝ մեկ մանդատ։ Եվս չորս տեղ բաժին է հասել ինքնաառաջադրված թեկնածուներին։
Իններորդ գումարման Պետդումայի ընտրությունները մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին և ավարտվել սեպտեմբերի 20-ի երեկոյան։ Ընտրությունների հետ միաժամանակ Ռուսաստանի մի շարք շրջաններում անցկացվել են նաև տարածաշրջանային ընտրություններ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը