Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանել
Աշխարհ
Նիդեռլանդներում սեպտեմբերի 25-ին բենզինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի։ Euro95 տեսակի բենզինի մեկ լիտրի միջին առաջարկվող գինը բարձրացել է մինչև 2,726 եվրո։ Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։
GVA-ի փոխանցմամբ՝ վառելիքի թանկացումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։ Նիդեռլանդներում և հարևան երկրներում վառելիքի գների զգալի տարբերության պատճառով չի բացառվում, որ երկրի վարորդներն ավելի հաճախ նախընտրեն լիցքավորվել Բելգիայում կամ Գերմանիայում։
Նիդեռլանդներում բենզինի գինը ռեկորդային մակարդակի էր հասել նաև սեպտեմբերի 2-ին՝ մեկ լիտրի դիմաց կազմելով 2,666 եվրո։ Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր մայիսի 6-ին՝ 2,646 եվրո։ Դիզելային վառելիքի գինը հասել է 2,633 եվրոյի։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը