Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներ
Հայաստան
Սեպտեմբերի 25-ից արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն կզիջի իր տեղը արևմուտքից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնին։
Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում՝ 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Սեպտեմբերի 25-26-ին հիմնականում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առանձին հատվածներում, իսկ սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո և 29-30-ին շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են կարճատև ամպրոպային անձրևներ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը