Լեհաստանը հաստատել է Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի կայանի հրկիզումը
Աշխարհ
Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինային ինտերնետ կապով ապահովող Starlink արբանյակային կապի վերգետնյա կայանում բռնկված հրդեհը հրկիզման հետևանք է։ Այս մասին RMF FM-ի եթերում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Չեսլավ Մրոչեկը։
Փոխնախարարի խոսքով՝ այս պահին հավաքված նյութերը, մասնավորապես՝ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները, վկայում են, որ կայանը միտումնավոր հրկիզվել է։ Միջադեպը տեղի էր ունեցել Լեհաստանի Մազովեցկի վոյեվոդությունում գտնվող Starlink-ի վերգետնյա կայանի տարածքում։
Հրդեհի հետևանքով վնասվել է նաև էլեկտրագեներատորային կայանքը։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները, իսկ միջադեպի մասին տեղեկացվել են Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությունն ու Ոստիկանության կենտրոնական հետաքննությունների բյուրոն։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը