Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համար
Աշխարհ
Ընկերությունները պետք է հնարավորինս արագ տեղեկացնեն իրենց արհեստական բանականության համակարգերի մասնակցությամբ միջադեպերի և չարտոնված մուտքի փորձերի մասին։ Նման դեպքերի մասին ուշ հաղորդելու համար առաջարկվում է սահմանել խոշոր տուգանքներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիդնեյի համալսարանի ԱԲ-ի, վստահության և կառավարման կենտրոնի ավագ գիտաշխատող Ռոբ Նիկոլսը։
Փորձագետի առաջարկի համաձայն՝ եթե ընկերությունն իմանում է, որ իր ԱԲ համակարգը չարտոնված մուտք է ստացել մեկ այլ կազմակերպության համակարգեր, այն պետք է այդ մասին տեղեկացնի ինչպես տվյալ կազմակերպությանը, այնպես էլ համապատասխան կարգավորող մարմնին՝ միջադեպի լրջությունից կախված 12 կամ 72 ժամվա ընթացքում։ Պահանջը խախտելու դեպքում տուգանքը կարող է հասնել 50 միլիոն ավստրալական դոլարի կամ ընկերության ճշգրտված շրջանառության մինչև 30 տոկոսի։
Նիկոլսը նաև առաջարկել է առանձին տուգանք սահմանել միջադեպի մասին տեղեկացնելու միտումնավոր ձգձգման համար և կարգավորող մարմիններին իրավունք տալ ժամանակավորապես դադարեցնել խնդրահարույց ԱԲ համակարգի աշխատանքը՝ մինչև հայտնաբերված թերությունների վերացումը։ Առաջարկը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱԲ համակարգերից մեկը չարտոնված մուտք է ստացել Ավստրալիայի Medicare պետական առողջապահական համակարգի վիճակագրական հարթակ, սակայն միջադեպի մասին տեղեկությունը հրապարակվել է միայն երեք ամիս անց։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը