Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործեն
Հասարակություն
Հալվա խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետ, գիրություն, գաստրիտ, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ալերգիա ունեն դրա բաղադրիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռոսкачество-ն։
Մասնագետների խոսքով՝ չնայած բնական բաղադրությանը՝ հալվան բարձր կալորիականություն ունի և պարունակում է մեծ քանակությամբ շաքար ու ճարպեր։ Չափից շատ օգտագործելու դեպքում այն կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների, նյութափոխանակության խանգարումների, ստամոքսում ծանրության զգացման, փքվածության և այրոցի, ինչպես նաև նպաստել խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։
Փորձագետները խորհուրդ են տալիս հալվա ուտել շաբաթական առավելագույնը երկու-երեք անգամ՝ օրական 20-30 գրամ չափաբաժնով։ Նրանք ընդգծել են, որ հատկապես առողջական որոշ խնդիրների առկայության դեպքում այս քաղցրավենիքի օգտագործումը պետք է սահմանափակել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը