Լը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համար
Աշխարհ
Ֆրանսիան բավարար միջոցներ չի ունենա Կիևին ֆինանսավորելու համար. նրա աջակցությունն արդեն իսկ չափազանց թանկ է երկրի համար։ Այս կարծիքը հայտնել է աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության փոխնախագահ Սեբաստիան Շենյուն BFMTV-ի եթերում։
«Արդյոք վաղը մենք կունենանք միջոցներ նոր չեկեր գրելու կամ չմարված վարկեր տրամադրելու համար։ Պատասխանը՝ ոչ», - նրա խոսքերը մեջբերել է BFMTV-ն։
Նա նշել է, որ Ուկրաինային աջակցությունը «ներկայումս երկրի քաղաքացիներին արժենում է 8 միլիարդ եվրո ուղղակի ֆրանսիական օգնություն և 25 միլիարդ եվրո, եթե ավելացնենք Ֆրանսիայի բաժինը Կիևի համար ԵՄ-ի միջոցով համաեվրոպական ֆինանսավորման մեջ»։
Մեկնաբանելով «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի այն հայտարարությունը, որ Ֆրանսիան միջոցներ չունի Ուկրաինային ֆինանսավորելու համար, նա ընդգծել է, որ «Ազգային միավորումն» ասում է «այն, ինչ արտացոլում է իրականությունը»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը