Ոսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել է
Հասարակություն
Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակվել է երթևեկության համար։
Վարորդներին հորդորում են փակ հատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ՝ Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն և հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը