Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունը
Աշխարհ
Պատերազմը երբեք չպետք է ընկալվի որպես անխուսափելի. սպառնալիքին պետք է հակադրվել երկխոսությամբ։ Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջև՝ առաքելական այցով Հանրապետություն ժամանելուց հետո։
«Ես կոչ եմ անում ձեզ երբեք չընդունել պատերազմի հեռանկարը որպես «անխուսափելիություն», այլ անխոնջորեն խթանել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ պահպանելու համար խաղաղ հասարակություններ, որոնք հարգում են անհատների և ժողովուրդների արժանապատվությունն ու իրավունքները», - ասել է պապը։
Նա սխալ է համարել այն միտքը, որ միջուկային զենքի տիրապետումը երաշխավորում է անվտանգությունը և կանխում է սպառազինությունների մրցավազքը։ «Իրականում խաղաղությունը ուժերի հավասարակշռություն չէ, այլ ամենօրյա երկխոսության և արդարադատության արդյունք», - հավելել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։ Նա կոչ է արել Ֆրանսիային նպաստել զինաթափման և խաղաղ համակեցության գործին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը