Ասֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են
Արտակարգ Պատահար
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Մարմարի աշխարհ»-ի հարևանությամբ, ասֆալտապատումից շաբաթներ անց հսկայական փոս է առաջացել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ հրապարակման՝ փոսը գոյացել է արդեն 5 օր առաջ և հատկապես գիշերային ժամերին դարձել է վարորդների համար լուրջ խնդիր։ Մեքենաները հայտնվում են փոսի մեջ, ինչի հետևանքով վնասվում են անվահեծաններն ու թափարգելները, իսկ որոշ դեպքերում պայթել են նաև անվադողերը։
Քաղաքացիները նշել են, որ տվյալ հատվածը ասֆալտապատվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ և խնդրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրությունը՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, որ անորակ աշխատանք իրականացրած ընկերություններին քաղաքապետարանը չպետք է վճարի մինչև թերությունների վերացումը։
Շամշյանի փոխանցմամբ՝ փոսի մեջ նաև ջուր է լցվում, ինչից ենթադրվում է, որ վնասված հատվածով ջրախողովակ է անցնում։ Ջուրը խմելու է, թե ոռոգման, դեռ հայտնի չէ։ Հարցը պարզելու համար անհրաժեշտ է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության միջամտությունը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը