Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է Բուրյաթիա
Աշխարհ
Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը մեկնել է Բուրյաթիա և այցելել Ռուսաստանի բուդդայական կենտրոն համարվող Իվոլգինսկի դացան։ Այցի ընթացքում նա հանդիպել է Ռուսաստանի բուդդայական ավանդական սանգհայի ղեկավար Դամբա Այուշեևի հետ։ Այս մասին Այուշեևը հայտնել է իր Telegram-յան ալիքում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ուղևորության կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ Սիգալը Բուրյաթիա է մեկնել հանգստի և հոգևոր նպատակներով։ Նախատեսվում է, որ դերասանը կայցելի նաև Կուրումկանի շրջանի տեսարժան վայրեր, այդ թվում՝ Ալլայի հանքային աղբյուրներ։
Սիգալը Բուրյաթիա էր այցելել նաև 2020 թվականին։ Այդ ժամանակ նա եղել էր տեղի բուդդայական տաճարներում, Բայկալ լիճ բաց թողել օմուլի մանրաձկներ և ծանոթացել հնադավանների կենցաղին։ Վերջերս դերասանը նաև հայտարարել էր, որ իրեն ռուս է համարում՝ նշելով, որ իր հոր ընտանիքը Ռուսաստանի Հեռավոր Արևելքից է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը