Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»
Աշխարհ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի հայտարարությանը՝ այն որակելով անընդունելի։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ Վրաց պատրիարքարանի հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված «բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն»։ Բաքվում նաև անընդունելի են համարել Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունների այլ անվանումներով ներկայացումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կրոնական հաստատությունները պետք է զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք, իրենց գնահատմամբ, կարող են վնասել երկու երկրների ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններին։ Միաժամանակ Բաքուն պնդել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և պետության «ազգային ժառանգության անբաժանելի մասն են»։
Հայտարարության համատեքստում ադրբեջանական կողմը նաև նախազգուշացրել է Վրաց եկեղեցուն՝ չկրկնել Հայ Առաքելական եկեղեցու «սխալները»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը