Էրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտաքին ուժերի միջամտությունը Իրանի ներքին գործերին, որոնք պետք է որոշի իր ժողովուրդը, անընդունելի է: Նա նաև զգուշացրել է Իրանում էթնիկական և դավանանքային բախումների հրահրման դեմ։
«Իրանի ժողովուրդը պետք է ինքնուրույն լուծի Իրանի ներքին գործերը՝ առանց արտաքին միջամտության: Էթնիկական և դավանանքային լարվածության հրահրումը Իրանը և ամբողջ տարածաշրջանը կներքաշի երկարատև անկայունության շրջանի մեջ: Սա չի կարելի թույլ տալ», - ասել է Էրդողանը ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է որոշ քրդական շարժումների, մասնավորապես՝ Իրանի Քրդստանի ազատության կուսակցության, կողմից Իրանում ստեղծված իրավիճակը իրենց օգտին շահագործելու փորձերին:
«Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ մի համայնք չպետք է օգտագործվի այլ երկրների միջնորդավորված պատերազմներում», - հավելել է Թուրքիայի նախագահը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը