ՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան
Աշխարհ
Ռուսական բանակն անօդաչու թռչող սարքով հարվածել է Սոլոմենսկի շրջանին, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Հարվածի հետևանքով վնասվել է գրասենյակային շենքի ճակատային հատվածը, ինչպես նաև կոտրվել են շենքի պատուհանները։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ շենքին հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել է 4 զոհվածների մարմինները։ Դեպքի վայրում բռնկված հրդեհի հետևանքով այրվում են կայանված ավտոմեքենաները, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները։
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել է ևս յոթ մարդ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ իրավապահ մարմիններն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատանքները տեղում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը