Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել
Ադրբեջան
Ադրբեջանում քաղաքագետ Բահրուզ Սամեդովը, որը պետական դավաճանության (հայերի հետ նամակագրության - խմբ.) համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, փորձել է ինքնասպան լինել գերագույն դատարանի նիստի ընդմիջման ժամանակ, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
Դատարանում քննվում էր Սամեդովի վճռաբեկ բողոքը։ Նիստի ընթացքում փաստաբան Զիբեյդա Սադիգովան բողոք էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել պետական դավաճանության հոդվածով առաջադրված մեղադրանքը։ Դատարանը չի բավարարել բողոքը։ Դրանից հետո Սամեդովը ներկայացրել է մի քանի միջնորդություն։ Դատարանը չի բավարարել նաև այդ միջնորդությունները։
Ի նշան բողոքի՝ Սամեդովը կտրատել է իր աջ ձեռքը։ Դատարան է կանչվել շտապօգնություն։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը