ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը
Ժամանց
ՌԴ Պետդումայի ընտանիքի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան դիմել է ՆԳՆ-ին, Գլխավոր դատախազությանը և երեխաների իրավունքների պաշտպանին՝ ռեփեր Ջիգանի և Սամոյլովայի նկատմամբ ստուգում անցկացնելու պահանջով։
Դիմումը հաջորդել է հաղորդումներին, ըստ որոնց՝ հուլիսի 4-ի գիշերը ռեփերը Մոսկվայի մարզում գտնվող իր տանը կրակոցներ է արձակել՝ չորս երեխաների ներկայությամբ։
Պատգամավորը խնդրել է երկու ծնողներին էլ ստուգել ՌԴ Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով՝ «վտանգի մեջ թողնելը»։ Նա նաև պահանջել է գնահատել ոստիկանության գործողություններն ու զենքի օրինական տիրապետման հանգամանքները։
Օստանինայի խոսքով՝ երեխաների հետ կապված իրավիճակը «հատուկ վերահսկողություն և համալիր ստուգման նախաձեռնում է պահանջում»։
Դեպքի մասին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 23-ին։ Առկա տվյալների համաձայն՝ ռեփերը մի քանի ժամ պահել է տան աշխատակիցներին և վիրավորել անվտանգության աշխատակցին։
Հաղորդվում է, որ այժմ Ջիգանը վերականգնողական կենտրոնում է Իսրայելում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը