«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը 

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստիպված է վերջերս պարզաբանումներ ներկայացնել ԲԴԽ-ն իր ղեկավարելու ժամանակահատվածում լիազորությունները դադարեցրած դատավորների գործերով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ում քննվող գործերի շրջանակում հայկական կողմը փորձում է հիմնավորել այդ ժամանակահատվածում ԲԴԽ-ի կայացրած որոշումները՝ դրանք ներկայացնելով նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայացվող հիմնավորումներում առայժմ հստակ ապացույցներ չեն մատնանշվում, թե պաշտոնից ազատված դատավորներից յուրաքանչյուրն անձամբ ինչ կոռուպցիոն դրսևորման մեջ է ներգրավված եղել կամ ինչ կոնկրետ արարք է կատարել։

Այս հանգամանքը, ըստ մեր աղբյուրների, հայկական կողմին բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել․ ՄԻԵԴ-ում պետք է հիմնավորվեն այն որոշումները, որոնք կայացվել են հենց Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում։

Բանն այն է, որ մի շարք դատավորների լիազորությունների դադարեցման իրական պատճառները բոլորովին այլ են եղել․ նրանց գնահատմամբ՝ կարգապահական վարույթներն ու դրանց հաջորդած որոշումները կապված են եղել նաև այն հանգամանքի հետ, որ այդ դատավորները տարբեր վարույթներով իշխանությունների համար անցանկալի որոշումներ էին կայացրել։ Սա, սակայն, աղբյուրների գնահատականն է, իսկ այժմ այդ գործերով իրավական գնահատական պետք է տա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահության ժամանակահատվածում լիազորությունները դադարեցվել են, մասնավորապես, դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի, Զարուհի Նախշքարյանի, Աննա Փիլոսյանի, Դավիթ Հարությունյանի, Արթուր Ստեփանյանի, Աննա Դանիբեկյանի։

Նրանցից մի քանիսը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ը գանգատներն ընդունել է քննության։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք․ դատավորների գործերի զգալի մասը միացվել է և քննվելու է մեկ վարույթի շրջանակում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործերի քննությանը տրվել է նաև առաջնահերթություն։

Այս հանգամանքը դատական համակարգում առանձնահատուկ ուշադրության է արժանացել։ Մի քանի դատավորների գործերի միավորումն ու դրանց առաջնահերթ քննությունը վկայում են, որ Ստրասբուրգում բարձրացված խնդիրները դիտարկվում են ոչ միայն առանձին դատավորների գործերի, այլև ԲԴԽ-ում այդ ժամանակահատվածում ձևավորված կարգապահական պրակտիկայի համատեքստում։

Եթե ՄԻԵԴ-ը արձանագրի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, դա կարող է լուրջ իրավական և հեղինակային հետևանքներ ունենալ Բարձրագույն դատական խորհրդի համար՝ հարցեր առաջացնելով նաև Կարեն Անդրեասյանի նախագահության ժամանակ կայացված մի շարք աղմկահարույց որոշումների իրավաչափության վերաբերյալ։

Այսպիսով՝ Կարեն Անդրեասյանը, որն այսօր արդեն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է, ՄԻԵԴ-ում հայտնվել է ուշագրավ կարգավիճակում․ հայկական կողմի անունից պետք է ներկայացնի և պաշտպանի պետության դիրքորոշումն այն գործերով, որոնց հիմքում դրված որոշումները կայացվել են նաև իր՝ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմ
Ամենադիտված