Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան
Աշխարհ
Իրանը պատրաստ է թույլատրել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների մուտքը իր տարածք, եթե դա ներառված լինի հակամարտության դադարեցման համաձայնագրերում, CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Անկասկած», - ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք տեսուչներին կարող են թույլատրվել մուտք գործել իրանական օբյեկտներ։
«Եթե նրանք ցանկանում են գալ և ստուգումներ անցկացնել, մենք կարող ենք համաձայնության գալ այս հարցի շուրջ խորհրդակցությունների միջոցով», - հավելել է Փեզեշքիանը։
Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը շաբաթվա սկզբին հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը ՄԱԳԱՏԷ տեսուչների Իրան ուղարկելը վտանգավոր է դարձնում։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը որևէ երաշխիք չի տվել, որ կդադարեցնի հրթիռային հարվածները Իսլամական Հանրապետության դեմ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը