Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռ
Աշխարհ
Սպիտակ տունը արգելել է CNN-ի լրագրողներին նստել նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը նրա՝ Թենեսի կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին: Այս մասին հայտնել է The Washington Post-ը։
Աղբյուրների համաձայն՝ «Սպիտակ տունը արգելել է CNN-ի լրագրողներին նստել նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը, երբ նա շաբաթ օրը այցելի Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաք»: Հոդվածում ընդգծվում է, որ «այս որոշումը սպառնում է ուրբաթ օրը վերսկսված լրագրողների հերթափոխով խմբի աշխատանքին»: Նոքսվիլում ամերիկացի առաջնորդը պետք է մասնակցի քոլեջի ֆուտբոլի խաղին։
Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ արգելում է CNN-ի և MS NOW-ի, ինչպես նաև Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն՝ իր վարչակազմի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար:
Նա հավելել էր, որ նախագահական նստավայրում մուտքն արգելված լրատվամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել: Վերոնշյալ լրատվամիջոցների թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը սեպտեմբերի 19-ին կորցրեցին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունը:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը