Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակ
Աշխարհ
Իրանը մերժում է հարկադրանքն ու սպառնալիքները, և Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի իր ինքնիշխան իրավունքներից՝ չնայած ճնշմանը։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը մերժում է հարկադրանքը և սպառնալիքները։ Իրանը չի հրաժարվի իր ինքնիշխան իրավունքներից ճնշման տակ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երկրների կողմից ՄԱԿ-ի կանոնադրությանը հետևելը պարտավորություն է, այլ ոչ թե պարզապես կամքի հարց, և որ ինքնիշխանությունը չի կարող պայմանական լինել։
«Դիվանագիտությունը կապիտուլյացիա չէ, և խաղաղությունը չի կարող կառուցվել ոչնչացման սպառնալիքներով»,-եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը