Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր
Աշխարհ
Ռուսաստանի Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել պահուստային պոմպակայանում եռակցման աշխատանքների ժամանակ։
Նախնական տվյալներով՝ ջրի տարայում ճնշման անկման հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի հարվածային ալիքից աշխատակիցները մեծ բարձրությունից վայր են ընկել։
Դեպքի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ներյունգրի քաղաքի դատախազությունը ստուգումներ է իրականացնում։
Պայթյունի փաստով նաև քրեական գործ է հարուցվել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը