Մեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին
Աշխարհ
Մեքսիկան դեմ է ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին և կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել կղզուն, հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Ռոբերտո Վելասկոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ։
ԱՄՆ-ը տնտեսական էմբարգոն պահպանում է Կուբայի դեմ 1960-ականների սկզբից։ Վերջին տարիներին Վաշինգտոնը ընդլայնել է պատժամիջոցները, և Կուբայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խստացված սահմանափակումները դարձել են վառելիքի պակասի, էլեկտրաէներգիայի անջատումների և խորացող տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը։
«Մեր նվիրվածությունը տարածաշրջանին բացատրում է Մեքսիկայի դիրքորոշումը, որը ավելի քան վեց տասնամյակ համերաշխություն է ցուցաբերել կուբացի ժողովրդի հետ, ինչպես նաև մերժում էմբարգոները և ցանկացած միակողմանի տնտեսական միջոց, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը», - ասել է Վելասկոն։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը