Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիր
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ԱՄՆ կատարած այցի ընթացքում չինացի և ամերիկացի զինվորականները համաձայնության են եկել շուտով հուշագիր ստորագրել ճգնաժամերի կանխարգելման վերաբերյալ, հաղորդում է «Սինհուա»-ն։
«Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը համաձայնել են հնարավորինս շուտ ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ կապերը ամրապնդելու և ճգնաժամային իրավիճակները կանխելու համար, ինչպես նաև շարունակել համագործակցությունը Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտերում անհետ կորած ամերիկացի զինծառայողների մնացորդների որոնման գործում», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը