Փեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբ
Աշխարհ
Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացի նկատմամբ, քանի որ երկխոսության յուրաքանչյուր փուլին հաջորդում են նոր պատժամիջոցներ և հարձակումներ։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք այլևս չենք վստահում Վաշինգտոնի հետ բանակցություններին՝ կրկնվող հարձակումների և յուրաքանչյուր երկխոսությունից հետո սահմանված պատժամիջոցների պատճառով», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։
Փեզեշքիանը նաև նշել է, որ Դոհան և Իսլամաբադը ներկայումս միջնորդներ են երկու երկրների միջև անուղղակի շփումներում։
«Կատարը և Պակիստանը մեր ուղերձները փոխանցում են Վաշինգտոնին», - հավելել է նա։
Ավելին, Իրանի նախագահը ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ շփումները հիմնված են նախկինում ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի վրա և կոչ է արել ԱՄՆ վարչակազմին հստակորեն սահմանել իր դիրքորոշումը այս փաստաթղթի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը