Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չի մասնակցի Ֆրանսիայի Մետց քաղաքում կայանալիք հանդիպմանը, որտեղ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիա կատարած իր առաքելական այցի վերջին օրը ելույթ կունենա Հռոմի պապ Լևոն XIV-ը: Սա ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը չի մեկնում», - ՏԱՍՍ-ին ասել են հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան։
Սեպտեմբերի 28-ին Մետցում, որը կապված է ԵՄ հիմնադիր հայրերից մեկի՝ Ռոբերտ Շումանի հետ, կկայանա «Եվրոպայի ակունքներին՝ խաղաղության և միասնության համար» խորագրով հանդիպում: Սուրբ Աթոռում Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպմանը հրավիրել է ԵՄ բոլոր առաջնորդներին և ԵՄ ղեկավարությանը։
Ավելի վաղ եվրոպական Politico հրատարակությունը հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես մերժել են հրավերը:
Վատիկանը տեղեկություններ չունի հրավիրվածների կամ մասնակիցների մասին, քանի որ միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի եպիսկոպոսների համաժողովի և ֆրանսիական իշխանությունների կողմից:
Այնուամենայնիվ, սպասվում է, որ ԵՄ որոշ առաջնորդներ կմասնակցեն:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը