Ռուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենա
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանում առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կարող է հայտնվել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Եվգենի Անտիպովը։
Նրա խոսքով՝ երկրում արագ զարգանում է լիթիում-իոնային մարտկոցների արտադրությունը։ Կանխատեսվում է, որ մինչև 2027 թվականը դրանց արտադրական հզորությունը կհասնի տարեկան 13 ԳՎտժ-ի, ինչը բավարար կլինի շուրջ 200 հազար էլեկտրամեքենայի համար։ Գիտնականը նշել է, որ ներկայում արտադրության մեջ դեռ օգտագործվում են արտասահմանյան տեխնոլոգիաներ և նյութեր, սակայն նպատակն ամբողջությամբ ռուսական մարտկոցների արտադրության կազմակերպումն է։
Անտիպովի գնահատմամբ՝ սեփական արտադրության մարտկոցների կիրառումը հնարավորություն կտա Ռուսաստանում զարգացնել ամբողջությամբ տեղական բաղադրիչներով էլեկտրամեքենաների արտադրությունը։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր խնդիրներից է մարտկոցների անվտանգության բարձրացումը և հնարավորինս անվտանգ նյութերի մշակումը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը