Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները
Ռուսաստան
Ռուսաստանի հարավում գտնվող Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են օդանավերի ընդունումն ու մեկնումը։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կիրառվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Թե որքան ժամանակ դրանք կգործեն, չի նշվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը