Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվել
Թուրքիա
Թուրքիայի Սամսուն նահանգի ափերի մոտ հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքի պոչային հատված։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Յակաքենթ շրջանի ափամերձ հատվածում ծովում անհայտ առարկա նկատած քաղաքացիները տեղեկացրել են առափնյա պահպանության ծառայությանը։ Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ հայտնաբերված առարկան ԱԹՍ-ի պոչային հատված է։
Բեկորը դուրս է բերվել ջրից և փոխանցվել համապատասխան ստորաբաժանումներին՝ փորձաքննության համար։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը