Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնը
Ռուսաստան
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում՝ Ուսուրիյսկի մերձակայքում, բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնը։ Այստեղ բուժում և վերականգնում կանցնեն ամուրյան վագրեր, արջեր, թռչուններ և այլ վայրի կենդանիներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կենտրոնը զբաղեցնում է 65,5 հեկտար տարածք և գտնվում է Ուսուրիական արգելոցի պահպանվող գոտում։ Այն ունի առանձին ազատավանդակներ չափահաս ամուրյան վագրերի և որբացած վագրաձագերի, ինչպես նաև թռչունների, մանր կաթնասունների ու հիմալայան արջերի համար։ Տարածքում տեղադրված են նաև տեսախցիկներ և ջերմատեսիլ սարքեր։ Բացման արարողությունից հետո կենտրոնի ազատավանդակներից մեկում տեղավորել են Պրիմորիեում փրկված որբ վագրաձագին։
Կենտրոնը ստեղծվել է «Ամուրյան վագր» կենտրոնի և Պրիմորիեի երկրամասի կառավարության համատեղ ջանքերով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի շրջանակում։ Նախատեսվում է հետագայում ընդլայնել կենտրոնը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ միաժամանակ հնարավոր լինի պահել մինչև 16 վագր։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը