ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է Փհենյան
Ռուսաստան
ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Անդրեյ Պոդյոլիշևը սեպտեմբերի 26-ին ժամանել է Փհենյան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանությանը։
Դիվանագետը կնոջ հետ Մոսկվայից Փհենյան է ժամանել ուղիղ չվերթով։ Օդանավակայանում նրան դիմավորել են ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները։ Ժամանելուց հետո Պոդյոլիշևն այցելել է Ազատագրման հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհված խորհրդային զինվորների հիշատակին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պոդյոլիշևին ԿԺԴՀ-ում դեսպան էր նշանակել հուլիսի 28-ին՝ ազատելով նրան Նիգերիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնից։ Փհենյանում նա նաև ծաղիկներ է դրել իր նախորդների՝ Անդրեյ Կառլովի և Ալեքսանդր Մացեգորայի հարթաքանդակների մոտ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը