Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.Բադալյան ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար 

Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա

Այլ

նդոկրինոլոգ Ելենա Օտլիվանչիկը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում քաշի վրա, հայտնել է ԲելՏԱ-ն։

Վահանաձև գեղձը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, էներգիայի փոխանակությունը, սրտի աշխատանքը և վերարտադրողական համակարգը։ Հիվանդությունները կանխելու համար բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար հետազոտվել և վարել առողջ ապրելակերպ։ «Անհրաժեշտ է պարբերաբար կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում արյան անալիզ հանձնել՝ ստուգելու վահանաձև գեղձը խթանող հորմոնի (ՏՏՀ/TSH) մակարդակը։ Եթե ախտանիշներ չկան, բավարար է հետազոտվել երեք տարին մեկ անգամ։ Սակայն, եթե առկա են հիպոթիրեոզի զարգացման ռիսկի գործոններ, օրինակ՝ ժառանգական նախատրամադրվածություն կամ աուտոիմունային թիրեոիդիտ, խորհուրդ ենք տալիս վահանաձև գեղձի աշխատանքը ստուգել տարեկան կտրվածքով», — պարզաբանել է Ելենա Օտլիվանչիկը։

Յոդը կարևորագույն տարր է։ Մեծահասակների համար օրական պահանջարկը 150 միկրոգրամ է, իսկ հղիության ընթացքում այն ​​հասնում է 250 միկրոգրամի։ Թեև սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվում է յոդացված աղ (ինչը նշանակում է, որ լրացուցիչ հավելումներն այնքան էլ պարտադիր չեն), բժիշկները միևնույնն է խորհուրդ են տալիս տնային պայմաններում կերակուր պատրաստելիս օգտագործել յոդացված աղ։ «Աղիների միկրոֆլորան կախված է սննդակարգի որակից։ Հետազոտողները գնալով ավելի հաճախ են նշում, որ միկրոֆլորայի վիճակն ազդում է բոլոր հորմոնների արտադրության վրա»,- ասել է Ելենա Օտլիվանչիկը՝ հավելելով, որ սթրեսը նույնպես բացասական ազդեցություն է ունենում։

Կարևոր է նաև քաշի վերահսկումը։ Մարմնի ավելորդ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում վահանաձև գեղձի համար։ Կալորիաների կտրուկ սահմանափակումը կամ քաղցած մնալը հիմնականում հանգեցնում են կենսականորեն անհրաժեշտ սննդանյութերի պակասի և գործարկում օրգանիզմի՝ էներգիան խնայելու ռեժիմը, ինչի հետևանքով նվազում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը։

«Կան տվյալներ, որ հիպոթիրեոզ ունեցող մարդիկ ավելացնում են երկուսից հինգ կիլոգրամ։ «Երիտասարդ կանանց դեպքում կա պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, որը բնութագրվում է տեստոստերոնի՝ արական սեռական հորմոնի բարձր մակարդակով։ Սա հանգեցնում է ինսուլինային դիմադրության, որն էլ իր հերթին նպաստում է քաշի ավելացմանը։ Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի անկումը հանգեցնում է մկանային զանգվածի կորստի։ Որքան քիչ մկաններ կան, այնքան ցածր է բազային նյութափոխանակության մակարդակը։ Ավելին, ցածր տեստոստերոն ունեցող տղամարդիկ հաճախ թուլություն և քնկոտություն են զգում. սա խանգարում է ակտիվ ապրելակերպին, այդպիսով անուղղակիորեն նպաստելով քաշի ավելացմանը», - բացատրել է մասնագետը։

Առողջ օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացումը սթրեսին տրվող բնականոն արձագանք է։ ««Կորտիզոլային փորիկ», «կորտիզոլով պայմանավորված խանգարումներ» կամ «կորտիզոլային ճարպակալում» հասկացություններն իրականում առասպելներ են։ Թեև կորտիզոլի բարձր մակարդակը կարող է նպաստել քաշի ավելացմանը, դա տեղի է ունենում անուղղակիորեն. սթրեսի մեջ գտնվող մարդը կարող է սննդի միջոցով մխիթարություն փնտրել։ Սակայն, երբ տեղի է ունենում կորտիզոլի ախտաբանական բարձրացում (օրինակ՝ հիպերկորտիզոլիզմի կամ Կուշինգի համախտանիշի դեպքում), դրա հետևանքով առաջացած ճարպակալումն ունենում է հատուկ բնույթ»,- ընդգծել է նա։

Նա բացատրել է, որ վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք ազդում են օրգանիզմում նյութափոխանակության բոլոր գործընթացների արագության վրա։ Հիպերթիրեոզի դեպքում էներգետիկ նյութափոխանակությունն արագանում է, և մարդը նիհարում է, մինչդեռ հիպոթիրեոզի պարագայում (որը բնորոշվում է հորմոնների ցածր մակարդակով) քաշն ավելանում է, և նկատվում է հեղուկի կուտակման հակում։

«Վահանաձև գեղձն արագ է արձագանքում միկրո- և մակրոտարրերի պակասին։ Այն անցնում է էներգիայի խնայողության ռեժիմի՝ նվազեցնելով վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը և դանդաղեցնելով նյութափոխանակության բոլոր գործընթացները»,- նշել է Ելենա Օտլիվանչիկը։

Քաշն ու նյութափոխանակությունը կարգավորվում են տարբեր հորմոնների, այդ թվում՝ ինսուլինի միջոցով։ «Ինսուլինը հորմոն է, որի հիմնական գործառույթն է արգելակել ճարպային հյուսվածքի քայքայումը և նպաստել նոր ճարպային բջիջների սինթեզին»,- պարզաբանել է նա։

Էնդոկրինոլոգի խոսքով՝ հորմոնալ անհավասարակշռությունը մարդկանց ընդամենը 3–5%-ի մոտ է ավելորդ քաշի պատճառ հանդիսանում, իսկ մնացած բոլոր դեպքերում խնդրի պատճառը սննդակարգն է։ «Եթե պատճառը հորմոններն են, ապա բուժումը հանգեցնում է քաշի նվազման։ Սակայն կարևոր է հասկանալ, որ դա սովորաբար բերում է 3–5 կիլոգրամի կորստի, այլ ոչ թե 10–20-ի։ Եթե բուժման ընթացքում քաշը մնում է անփոփոխ կամ շարունակում է ավելանալ, դա վկայում է այն մասին, որ իրական պատճառը սննդի չափից ավելի ընդունումն է»,- հավելել է Ելենա Օտլիվանչիկը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը
Ամենադիտված