ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ մի շարք երկրների զորախմբեր ժամանել են Ռուսաստան՝ մասնակցելու կազմակերպության զորավարժություններին։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։
Ռուսաստան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։ Նրանք արդեն տեղակայվել են զորավարժությունների անցկացման վայրերում։
Զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում գտնվող «Չեբարկուլսկի» զորավարժարանում։
ՀԱՊԿ-ի տվյալներով՝ նախատեսված է երեք զորավարժություն՝ «Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշելոն-2026»։
«Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ՀԱՊԿ հավաքական արագ արձագանքման ուժերը կմշակեն սահմանային զինված հակամարտության զսպման համար անհրաժեշտ համատեղ գործողությունների պլանավորումն ու իրականացումը։
«Որոնում-2026» զորավարժության հիմնական ուղղությունը հետախուզական գործողություններն են։ Մասնակիցները կմշակեն ՀԱՊԿ հավաքական արագ արձագանքման ուժերին աջակցելու համար հետախուզության կազմակերպման և իրականացման տարբեր գործողություններ։
«Էշելոն-2026»-ի ընթացքում ուշադրությունը կենտրոնացվելու է զորքերի նյութատեխնիկական ապահովման վրա։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ բոլոր երեք զորավարժությունները նախապես պլանավորված են և ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։
Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է բարելավել ՀԱՊԿ երկրների հրամանատարական մարմինների և զորքերի միջև փոխգործակցությունը, ինչպես նաև պահպանել ուժերի պատրաստականությունը հավաքական անվտանգության հետ կապված խնդիրների կատարման համար։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը