Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի
Աշխարհ
Լեհաստանում երեք ամսով կալանավորվել է Ուկրաինայի 31-ամյա քաղաքացին, որը կասկածվում է քահանայի սպանության և ևս չորս մարդու վիրավորելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Լեհաստանի Պոդկարպատյան վոյևոդության Յարոսլավ քաղաքի աբբայության տարածքում։ Հարձակման հետևանքով քահանան մահացել է, ևս չորս մարդ վիրավորվել է։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Դատարանի որոշմամբ կասկածյալը երեք ամսով կալանավորվել է, սակայն առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։ Տղամարդու նկատմամբ նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը