Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններում
Գիտություն և Մշակույթ
Երկրային Methanothermococcus okinawensis բակտերիաները կարող են գոյատևել և բազմանալ Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններին նման միջավայրում։ Այս մասին ասվում է Science Advances գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Գերմանիայի և ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած փորձերը ցույց են տվել, որ Էնցելադի ենթադրյալ ալկալային օվկիանոսում ջրի և ապարների փոխազդեցության հետևանքով կարող է առաջանալ ջրածին։ Փորձի ընթացքում հենց այդ եղանակով ստացված ջրածինը բավարար է եղել բակտերիաների նյութափոխանակության և բազմացման համար։
Բեռլինի ազատ համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Պոստբերգը նշել է, որ արդյունքները դեռևս չեն ապացուցում Էնցելադի վրա կյանքի գոյությունը։ Սակայն դրանք ցույց են տալիս, որ եթե այնտեղ իսկապես գոյություն ունեն կենդանի օրգանիզմներ, ապագա տիեզերական առաքելությունները կարող են հայտնաբերել դրանց հետքերը՝ ուսումնասիրելով Էնցելադից արտանետվող սառցե մասնիկները։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը