Լավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ։
Լավրովի և Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հանդիպման մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ բանակցությունների անցկացման նախաձեռնությունը եղել է գերմանական կողմինը։
Զախարովան նաև պնդել է, որ հանդիպումից առաջ Գերմանիայի ԱԳՆ աշխատակիցները մի շարք պահանջներ են ներկայացրել լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ։
Մասնավորապես, ըստ նրա, գերմանական կողմը պահանջել է սահմանափակել լրագրողների մուտքը, երաշխավորել, որ նախարարներին հարցեր չեն ուղղվի, ինչպես նաև չձայնագրել հանդիպման սկզբում հնչող խոսքերը։
Բացի այդ, Զախարովայի խոսքով՝ գերմանական կողմը պահանջել է սահմանափակում սահմանել հանդիպման վերաբերյալ նյութերի հրապարակման ժամկետի վրա։
Լավրովի և Վադեֆուլի հանդիպումը վերջին 4,5 տարվա ընթացքում Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը