Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի
Աշխարհ
Ռուսաստանն առայժմ չի պատրաստվում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ակնհայտ է, որ ռուսները չեն պատրաստվում դադարեցնել պատերազմը։ Առնվազն՝ հիմա։ Պուտինը մշտապես ինչ-որ պատճառ է գտնում չհանդիպելու, եռակողմ բանակցություններ չանցկացնելու, չխոսելու և այս սպանությունները չդադարեցնելու համար»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ևս իրավիճակը նման կերպ է գնահատում։ Զելենսկին նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշման մեխանիզմները։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ առաջիկա օրերին և հոկտեմբերին նախատեսվում է ակտիվ դիվանագիտական աշխատանք։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը հաջորդ տարի միայն ռեակտիվ անօդաչուների և թափառող զինամթերքի արտադրության համար նախատեսում է ծախսել 12 միլիարդ դոլար։
«Եվ սա միայն սպառազինության մեկ կատեգորիայի համար է։ Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը