Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում
Աշխարհ
Ուկրաինական զորքերը, իրենց պնդմամբ, «պատմության մեջ առաջին անգամ» ռուսական ուժերի դեմ կիրառել են ցամաքային ռոբոտացված կամիկաձե համալիրներ, որոնք մարտադաշտ են հասցվել ռմբակոծիչ անօդաչուների միջոցով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը։
Ուկրաինական կողմը գործողությունն անվանել է «ցամաքային ռոբոտների դեսանտավորման պատերազմի նոր փուլ»։ Նշվում է, որ «Վիվալդի» գործողության շրջանակում մարտական ռոբոտները տեղափոխվել են ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ գտնվող տարածքի ավելի քան 10 կմ խորություն՝ Դոնեցկի մարզում։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ տեսախցիկներով հագեցած ռոբոտները վայրէջքից հետո ինքնուրույն շարժվում են դիրքերի ուղղությամբ, որոնում և գրոհում թիրախները։
Ուկրաինական կողմը նոր մարտավարությունն անվանել է «Գրիֆոն»՝ անհետ կորած ուկրաինացի զինծառայողներից մեկի մարտական մականվամբ։
3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկին նաև պնդել է, որ «Վիվալդի» գործողության միայն երկրորդ փուլում զոհվել է ավելի քան 800 ռուս զինծառայող, իսկ ռուսական ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 3000-ը։ Այս թվերը ներկայացնում է ուկրաինական կողմը։
Բիլեցկու խոսքով՝ վերջին շաբաթներին ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են վերադարձրել ավելի քան 125 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ Դոնեցկի մարզի մի շարք բնակավայրեր։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը